
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում արդեն 3-րդ օրն անընդմեջ շարունակվում են բողոքի ակցիաները: Այսօր հազարավոր մարդիկ կրկին հավաքվել են Ռուսթավելիի պողոտայում՝ պահանջելով Վրաստանի Ներքին Գործերի Նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ցուցարարները նաև պահանջում են ազատ արձակել հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը բախման արդյունքում ձերբակալվածներին:
Երրորդ պահանջն առաջիկա խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անցկացնելն է: