Վրաստանում վերջին մեկ օրում 1709 մարդ է վարակվել կորոնավիրուսով. Կարակակիրների մեծ մասը կրկին մայրաքաղաք Թբիլիսիում է, սակայն նախորդ օրերի հետ համեմատ` թիվը կրճատվել է:
1 709 նոր վարակվածներից 445-ը Թբիլիսիում են, երեկ 636 էր:
Աջարիայում ` 437 (նախօրեին` 333), Իմերեթիում` 388 (նախօրեին` 320)։ Քվեմո Քարթլիում 32 նոր դեպք կա, Շիդա Քարթլիում` 125, Գուրիայում` 35, Սամեգրելոյում` 151, Կախեթիում` 40, Մցխեթա-Մթիանեթիում` 12, Սամցխե-Ջավախքում` 44:
Ներկայումս ակտիվ դեպքերի թիվը 18 364 է, 4 209-ը բուժվում է հիվանդանոցում:
Ծանր հիվանդների թիվը 511 է: Արհեստական շնչառության սարքին միացված է 128 հիվանդ:
Վրաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1709-ով: Նոր դեպքերի մասին հայտնում է stopcov.ge կառավարական հատուկ կայքը:
Մեկ օրում ապաքինվածների թիվը 2075 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը փետրվարի 26-ին էր: Մինչ օրս լաբորատոր հաստատվել է 35 567 դեպք: Ապաքինվել է 16 904 պացիենտ: Մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների հետևանքով ևս 20 մարդ է մահացել: Մահացածների ընդհանուր թիվը դարձավ 273: Կարանտինում 3 324 մարդ է, ստացիոնարում հետազոտվում է 4 209 մարդ, քովիդ-հյուրանոցներում` 2 346:
Հիշեցնենք` նախօրեին վարակի դեպքերի թիվը 1 731 էր, ապաքինվածներինը` 2 197: