Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած դադարից հետո Թբիլիսիում այս տարի «Եվրոպայի օրը» կրկին կնշվի լայնածավալ միջոցառմամբ:
«Եվրոպայի օրը» նշելու համար Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հրավիրում է Expo Georgia ցուցահանդեսային կենտրոն:
«Ցանկացած տարիքի և հետաքրքրության մարդիկ, ում համար կարևոր են եվրոպական արժեքները, ովքեր ցանկանում են ավելի շատ տեղեկություն ստանալ Վրաստանում Եվրամիության գործունեության մասին, այստեղ հետաքրքիր տեղ կգտնեն։
Կլինի յուրօրինակ միջոցառում, որը կմիավորի տարբեր տարիքի և հետաքրքրությունների մարդկանց, այդ թվում՝ բիզնեսի ներկայացուցիչներին, ֆերմերներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ստարտափներին, քաղաքացիական ակտիվիստներին… Բեմը կնվիրվի ճանաչված և սիրված դեմքերին, ովքեր հանդիսատեսի հետ կկիսվեն իրենց եվրոպական փորձով»,- նշված է միջոցառման նկարագրությունում: