
Թբիլիսիի Մգալոբլիշվիլիի փողոցում ջրի կենտրոնական խողովակների վնասվելու պատճառով ավտոճանապարհի շերտը քանդվել է, կայանված երեք մեքենաներն ընկել են փոսը:
Դեպքը տեղի է ունեցել լուսաբացին, մոտակա տարածքում ջրամատակարարումը դադարեցվել է:
Վրաստանի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ դեպքի հետևանքով վիրավորներ չկան: Փոսը ընկած մեքենաները դուրս են բերվել, տեղում աշխատում են Georgian Water and Power -ի և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները: