Թբիլիսիի քաղաքապետարանը կգնի 18 մետրանոց, 4 դուռ ունեցող ավտոբուսներ։ Էլեկտրոնային մրցույթի հաղթողը հայտնի է, սակայն պայմանագիրը դեռ չի կնքվել։ Տրանսպորտի բնութագրերի վերաբերյալ փաստաթղթերն առկա են գնումների գործակալության կայքում․
- ավտոբուսների քանակը՝ 160,
- մեկ ավտոբուսի գինը՝ 1 մլն 618 հազար 759 լարի,
- արտադրող ընկերությունը՝ MAN։
Մրցույթում հաղթող է ճանաչվել «Թեգետա Մոթորս» ընկերությունը։