
Թբիլիսիում կառուցվող շենքից ընկած բանվորը մահացել է։ Վերջինիս տեղափոխել էին վիրաբուժական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
2-րդ տուժած բանվորի վիճակը համեմատաբար լավ է, նա այժմ գտնվում է Ղուդուշաուրիի անվան կլինիկայում։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում կառուցվող շենքից երկու բանվոր էր ընկել։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 15-ին Լյուբլյանայի փողոցի վրա։