
Մայիսի 6-ին Թբիլիսիի Վակեի այգում ժամը 14:00-ից մինչև 17:00-ը կանցկացվի «Կարիերայի փառատոն» միջոցառումը։ Նպատակն աշխատանք փնտրողների և գործատուների շփմանն աջակցելն է և Վրաստանում զբաղվածության խթանումը: Փառատոնին կներկայացվեն ակտիվ թափուր աշխատատեղեր ունեցող շուրջ 70 ընկերություններ։ HR մենեջերները հարցազրույց կանցկացնեն թեկնածուների հետ և նրանց կներկայացնեն ընկերությունում առկա թափուր աշխատատեղերն ու կարիերայի հնարավորությունները:
Միջոցառումը կիրականացնեն HR hub, sfero.ge, Evolution Georgia, Lineate Georgia ընկերությունները։
Փառատոնին մասնակցող ընկերությունների և նրանց առաջարկած թափուր աշխատատեղերի մասին կարելի է տեղեկանալ www.sfero.ge կայքի միջոցով։