
Թբիլիսիի Էթնոգրաֆիկ բացօդյա թանգարանում կանցկացվի բնական գինու և սննդի փառատոն:
«Դուք կհանդիպեք հայտնի վրացի գինեգործներին, խաղողագործերին և բնական սնունդ արտադրողներին, հնարավորություն կունենաք համտեսել նրանց պատրաստած գինին և կերակուրը»,- ասված է փառատոնի կազմակերպիչների տարածած հայտարարությունում:
Միջոցառումը նվիրված է վրացի խաղողագործ Վախթանգ Փագավայի հիշատակին: Փագավան ծնվել է Թբիլիսիում, տեղափոխվել Կախեթի՝ նվիրվելով խաղողագործությանը:
Փառատոնը տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը 18:00-ից 23:00-ն: