Թբիլիսիում կալանավորվել է օտարերկրյա քաղաքացի՝ կեղծ փողի շրջանառության համար

Թբիլիսիում կեղծ փողի անօրինական շրջանառության համար օտարերկրյա քաղաքացի է կալանավորվել։ Այս տեղեկությունը տարածել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

«Որոնմամբ պարզվել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական շահ ստանալու նպատակով, Թբիլիսիում տեղադրված արագ փոխանցման սարքերի միջոցով, ընդհանուր առմամբ, 2 հազար 800 դոլար արժողությամբ կեղծ 28 հատ 100 դոլարանոցներ է շրջանառել, որոնք քննչական գործողությունների ընթացքում ամբողջությամբ առգրավվել են»,- նշված է ֆինանսների նախարարության քննչական ծառայության հայտարարության մեջ։

Ծառայության հաղորդմամբ, քննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով` 4-ից 7 տարի ազատազրկում։