
Հայոց ցեղասպանության օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ, Թբիլիսիում արդեն ավանդական դարձած ջահերով երթ կանցկացվի:
Երթը կմեկնարկի ապրիլի 23-ին ժամը 19:15-ին Իսանի մետրոյից և կշարժվի դեպի Ավլաբարիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար:
«Միացի՛ր ջահերով երթին, դարձի՛ր ջահակիր»,- կոչ է անում երթի կազմակերպիչ «Վրաստանի հայ երիտասարդաց միություն» կազմակերպությունը:
Հայոց Ցեղասպանությանը նվիրված կայանալիք միջոցառումների օրակարգը