
Թբիլիսիի Դիղոմի թաղամասում գտնվող «Գորգիա» շինարարական և կենցաղային հիպերմարկետի բացօթյա պահեստում հրդեհ է բռնկվել։
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարար ծառայությունները, ընթանում են հրդեհի տեղայնացման աշխատանքներ։
Նշենք, որ սա այսօրվա ընթացքում արդեն 4-րդ հրդեհի օջախն է Թբիլիսիում։