
Թբիլիսիի Սուրբ Բարբարա բնակավայրում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 30 տարեկան տղամարդ է զոհվել։
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը։
Ըստ ԱԻԿ-ի՝ տեղում աշխատել են հրշեջ-փրկարարական ջոկատները։ Այս պահին հրդեհը մարված է։ Հրդեհի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ։