Հերթական ապատեղեկությունը․ Թբիլիսիում հայերը ռեստորաններ չեն ջարդել.

Նախօրեին անհայտ ծագման հայալեզու կայքերից մեկը հոդված էր հրապարակել՝ «Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները» վերնագրով, որն արագորեն տարածվեց։

Իրականում այդ անկարգությունները կատարվել են տարիներ առաջ վրաց ազգայնականների կողմից՝ ի պատասխան վրաց իշխանությունների կողմից օտարերկրացիներին՝ հիմնականում ազգությամբ թուրք ներդրողներին հողեր վաճառելու օրենքի։ Խոսքը քաղաքի կենտրոնական՝ Աղմաշենեբելի պողոտայի մասին է, որտեղ մեծամասամբ թուրքական ռեստորաններ են։ Ազգայնականները կոտրել էին ռեստորանների ապակիները, դռները, պայթուցիկներ նետել ներս, կողոպուտ կազմակերպել և այլն։ Այն ժամանակ անկարգությունների փաստով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ էր հարուցել, ձերբակալություններ էին եղել։

Այսօր արդեն կայքը գրում է, թե այս պահին Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները։ Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը։

Կարևոր է նշել, որ նախօրեին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նույն տարածքում Հայաստանին ու Արցախին աջակցության խաղաղ ակցիա անցկացրին` Վրաստանում ՀՀ դեսպանատան դիմաց, որը տեղակայված է նույն թաղամասում։ Ակցիան անցել է առանց միջադեպերի։


Աղմաշենբելիի պողոտան` հիմա

Վրաց ազգայնականների հայաթուրթական ակցիայի տեսանյութը`