Թբիլիսիում «գործակալների օրենքի» դեմ երեք երթ կանցկացվի

Այսօր մայիսի 24-ին, Թբիլիսիի երեք տարբեր վայրերից «գործակալների օրենքի» դեմ երթ կանցկացվի: Երթի մասին նախապես հայտարարել էին օրենքին դեմ հանդես եկողները՝ նշելով, որ երթը կմեկնարկի ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից, կշարժվեն դեպի ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ):

Ավելի ուշ, «Երթ՝ Ազատության հրապարակից դեպի ՆԳՆ» երթին միանալու մասին հայտարարեցին նաև ուսուցիչները և ուսանողները:

Կրթական կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երթին մասնակցող ուսուցիչները ժամը 18:00-ին հավաքվելու են «Մայրենի լեզվի այգում», ապա միանան հիմնական երթին։

Ուսանողների հայտարարության մեջ կարդում ենք, որ նրանք ժամը 18:00-ին հավաքվելու են մետրոյի «Ռուսթավելի»-ի կայարանում, որտեղից երթով շարժվելու են դեպի Ազատության հրապարակ և միանալու հիմնական երթին: