Թբիլիսիի Փեյքրեբի փողոցում գնացքը վրաերթի է ենթարկել 20-ամյա մի աղջկա, վերջինս տեղում մահացել է:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի երրորդ կետով: Ականատեսները նշել են, որ հետիոտնը ականջակալով է հատել ճանապարհը, հավանաբար չի լսել մոտեցող գնացքի ձայնը:
Մեքենավարները հայտարարել են, որ ձայնային ազդանշաններ են արձակել այն պահին երբ տեսել են աղջկան, արգելակել են, սակայն գնացքը չի հասցրել կանգ առնել: