Թբիլիսիում նախատեսվում է գիշերային գրադարաններ բացել։ Imedinews-ի հետ զրույցում Թբիլիսիի փոխքաղաքապետ Սոփո Խունծարիան չի հստակեցրել, թե որտեղ կտեղակայվեն գրադարանները, սակայն նշել է, որ դրանք կլինեն զբոսաշրջիկների համար ցանկալի վայրերում:
Նա հավելել է, որ Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքում բազմաֆունկցիոնալ տարածքներ է բացելու, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն գիրք կարդալ, այլև աշխատել ու հանգստանալ:
Քաղաքապետարանը նոր նախաձեռնությունը կյանքի կկոչի 2019 թվականից։