Թբիլիսիի քաղաքապետարանը ներկայացրել է ISUZU և MAN մակնիշի 30 նոր ավտոբուսները, որոնք բաշխվել են ավելի քան 10 երթուղիներին:
Ներկայացնելով նոր ավտոբուսները, քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ դրանք սպասարկելու են հիմնականում քաղաքի արվարձաններում ապրող բնակիչներին:
Ըստ քաղաքապետարանի՝ ավտոբուսային ընկերությունը 2019 թվականին ձեռք է բերել 90 միավոր 10 մետր երկարության MAN և 220 միավոր 8 մետրանոց ISUZU մակնիշի ավտոբուսներ:
Ավտոբուսների մի մասը Թբիլիսի էր բերվել նախորդ ամսվա սկզբին: