
Թբիլիսիի խորհրդարանի դիմաց եվրոպամետ բողոքի ցույցը վերսկսվել է։ Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները փակել են ճանապարհը։
Հանրահավաքին զուգահեռ, Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ նույնպես ընթանում է բողոքի ակցիա, որտեղից ցուցարարները պատրաստվում են երթով շարժվել դեպի խորհրդարան։
Ակցիային կմիանան նաև դեղագործները. Նրանք երթով կընթանան Ֆիլհարմոնիայից դեպի խորհրդարան։
Նշենք, որ այսօր բողոքի ակցիաների 47-րդ օրն է. ցուցարարների հիմնական պահանջներն անփոփոխ են՝ նոր ընտրություններ ու բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների անվերապահ ազատ արձակում։