
Թբիլիսիում և Մառեուլիում բնակարան ստանալու հարցով փախստական ընտանիքների դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է: Այս մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրել է Վրաստանի առողջապահության փոխնախարարը:
Թբիլիսիում նորակառույց շենքերում բնակարան կհատկացվի բռնի տեղահանված 342 ընտանիքի: Բնակարան ստանալու համար դիմումներ կարող են լրացնել մինչև 2013 թվականի հունիս ամիսը գրանցված ընտանիքները:
Մառնեուլիում երկարաժամկետ բնակեցման հարցով դիմումները կընդունվեն այն փախստականների կողմից, ովքեր գրանցված են Քվեմո Քարթլիի տարածաշրջանում: Մառնեուլիում բնակարան կհատկացվի 18 փախստական ընտանիքի:
Դիմումները կընդունվեն մինչև 2018թ հոկտեմբերի 5-ը: