
Վաղը՝ հոկտեմբերի 23-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի կունենա «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական հանրահավաքը։ Միջոցառման համար բեմ է տեղադրվում։
Թբիլիսիի քաղաքապետարանից հաստատել են, որ «Վրացական երազանք»-ի միջոցառման պատճառով երթևեկությունը սահմանափակված է։
Ավտոմոբիլային երթևեկությունը հնարավոր է մինչև Բարաթաշվիլիի կամուրջ և Ռուսթավելի պողոտայից Ճանտուրիայի փողոց ընկած ճանապարհահատվածում:
Մտկվարի (Քուռ) գետի աջ և ձախ ափերից Ազատության հրապարակ գնացող մեքենաները կարող են շարժվել մինչև Պուշկինի փողոցի սկիզբ:
Բարաթաշվիլի փողոցից Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ երթևեկությունը թույլատրվում է միայն Թաբուկաշվիլի փողոցից։