Մերձեցնել, կամրջել վիրահայ ու վրաց գրականությունները – ահա «Կամուրջի -ի առաքելությունը: Կամուրջներն ի վերջո առաջին հերթին միավորելու, միացնելու, իրար կապելու առաքելություն ունի — Անահիտ Բոստանջյան
Առաջին անգամ Վրաստանում գործող «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը մրցույթ է հայտարարել Թբիլիսիի 104 և 103 դպրոցների IX-XII դասարանների աշակերտների համար: Աշակերտները շարադրություններ են գրել հայ-վրացական կապերի թեմայով: Մրցույթի լեզուն՝ հայերենն ու վրացերենն է, ըստ այդմ հռչակվելու է երկու հաղթող՝ հայագիր և վրացագիր: Շարադրանքների հեղինակները կպարգևատրվեն գրող և թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի անվան մրցանակով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին «Հայարտուն» կենտրոնում:
«Կամուրջ» կազմակերպության նախագահ Գայանե Բոստանջյան «Ալիք մեդայի» հետ զրույցում ասում է՝ հետագայում ծրագրվում են անցկացնել նման մրցույթներ նաև շրջանների դպրոցների սաների համար:
«Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ-ն 2007 թվականին հիմնադրել և նախագահել է Անահիտ Բոստանջյանը: «Կամուրջ»-ի շրջանակներում տպագրվել է «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարը: Հայ բանաստեղծ Սամվել Մարգարյանի վրացերեն գիրքը, մինչ այդ՝ Ավիկ Դերենցի գիրքը վրացերեն (Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ), ավելի վաղ (2012թ.)՝ նշանավոր վրաց գրողներ Ռևազ Միշվելաձեի, Արչիլ Սուլակաուրուիի, Գրիգոլ Աբաշիձեի գրքերը հայերեն (Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ), Շոթա Ռուսթավելու «Աֆորիզմներ» գիրքը՝ Հովհաննես Կարայանի թարգմանությամբ, Վալերի Հունանյանցի հայերեն գիրքը և այլ գրքեր: Կազմակերպության գործունեության շրջանակներում հիմնվել է նաև «Առաջին գրքի գրադարան» մատենաշարը, որն աջակցում է երիտասարդ գրողներին, լավագույն գրողներին: