
Վրաստանի դատախազությունը մեղավոր է ճանաչել 15-ամյա դեռահասի սպանության փորձի մեջ կասկածվող քաղաքացուն:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ին, Թբիլիսիում, Մետրոմշենիի թաղամասում, կասկածյալը ձերբակալվել է նույն օրը։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության հետաքննության՝ վեճի ընթացքում 15-ամյա դեռահասին հասցվել են մարմնական լուրջ վնասվածքներ։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում տուժածին հաջողվել է փրկել։
Բժշկի խոսքով՝ անչափահասը բազմաթիվ վնասվածքներ է ունեցել որովայնի շրջանում, վնասվել են աղիքները և արյունատար անոթները։
Մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի 2-րդ մասի «Բ» ենթակետով (դիտավորյալ սպանության փորձ):