
Ռուս, «վռնդվիր» իմ երկրից
Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը: Հուլիսի 12-ին ծրագրվում է անցկացնել 12-րդ ակցիան: Պահանջը շարունակում է մնալ նույնը՝ Վրաստանի ՆԳ նախարարի հրաժարականը: Ցուցարարները հայտարարել են, որ շարունակելու են ակցիաներն այնքան մինչև Գախարիան հրաժարական չտա:
Հիշեցնենք՝ ցուցարարների պահանջներից երկուսը բավարարվել է՝ ազատ են արձակվել հունիսի լույս 21-ի գիշերը ձերբակալվածները, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։