Թբիլիսիում բողոքի ցույց է ընթանում

«Գաբեդե» (փորձիր) շարժման ակտիվիստները Թբիլիսիիի «Ռեդիսոն» հյուրանոցի հարակից տարածքում բողոքի ցույց են անցկացնում: Ակցիան ընթանում է հյուրանոցում  Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից ներկայացվող 2019-ի հաշվետվությանը զուգահեռ: Միջոցառմանը մասնակցում են նաև երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Ակցիայի մասնակիցների խոսքով, իրենց պահանջը, որ փորձում են ներկայացնել դիվանագետներին, վերաբերում է իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառմանը։

«Այս հանձնաժողովը ոչինչ չէր անում այն ժամանակ, երբ երեխաների աչքերն էին հանում, երբ ցրում էին ցույցերը: Համապատասխանաբար, նրանք որևէ հաշվետվություն ներկայացնելու իրավունք չունեն»,- հայտարարում են ցույցի մասնակիցները:

Ակտիվիստներն ի սկզբանե բողոքի ակցիան սկսել էին շենքի ներսում, քիչ անց, սակայն,  անվտանգության ծառայության աշխատակիցները հեռացրել են նրանց, ակցիան այս պահին շարունակվում է հյուրանոցի հարակից տարածքում: