2022 թվականի օգոստոս ամսվա տվյալներով՝ Թբիլիսիում բնակարանների վարձավճարը տարեկան աճել է 79 տոկոսով, իսկ բնակարանների վաճառքի գինը՝ 27 տոկոսով։
TBC Capital-ի ավագ գիտաշխատող Գիորգի Ճավանաձեն նշել է, որ մեկ բնակարանի քառակուսի մետրի գինը աճել է 24,8 լարիով։
Ըստ նրա, բնակարանների վարձակալության 79 տոկոս աճի վրա ազդել են մի քանի գործոններ, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիների Վրաստան ժամանումը։
«Վարձավճարը, միևնույն է, կբարձրանար, բայց միգրացիան արագացրեց այս գործընթացը, և 25 տոկոս աճի փոխարեն ունենք 79-80 տոկոս աճ։
Գործոններից մեկն էլ տնտեսության արագ վերականգնումն է։ Այս տարի տնտեսության վերականգնումն ու համաճարակի շրջանից դուրս գալն ազդում են ամեն ինչի վրա։ Օգոստոսին ավելացավ նաև ուսանողների վերադարձի էֆեկտը, որը կապված է ուսումնառության մեկնարկի հետ»,- նշել է Ճավանաձեն։
Ճավանաձեի խոսքով, ազդեցություն է ունեցել նաև լարիի փոխարժեքը` դոլարի նկատմամբ լարիի ամրապնդումը։