Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի ինը հարկանի բնակելի շենքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով հինգ մարդ է տուժել․ զոհեր չկան։ Այս մասին հայտնել է տեղի թաղապետարանի (գամգեբելի) ներկայացուցիչ Նիկա Էլիսաշվիլին։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին, երեկոյան, Կվաճանտիրաձեի փողոցի բնակելի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում, որի բնակչի մարմնի ավելի քան 60%-ն այրվել է։ 43-ամյա տղամարդը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Տուժել է ևս չորս քաղաքացի, որոնք հարևան բնակարանների բնակիչներ են։ Նրանք ևս հոսպիտալացվել են, առողջական վիճակները կայուն է։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր