
Թբիլիսիում, Ռուսթավիում և Բաթումիում պատվաստումների նոր շարժական կետեր են ստեղծվել, այսպիսով, պատվաստումը հնարավոր կլինի անել ավտոբուսներում: Շարժական կետերում պատվաստվել հնարավոր կլինի առանց նախնական գրանցման:
Բացի այդ, պատվաստվել հնարավոր կլինի այլ վայրերում ևս:
Պատվաստման շարժական կետերը աշխատում են ամեն օր՝ ժամը 10:00-ից—20:00-ն:
Թբիլիսիում պատվաստման շարժական կետերը գործում են օգոստոսի 26-ից: Մինչ այս մայրաքաղաքում այսպիսի երեք ավտոբուս էր գործում: