
Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում բանվորն ընկել է վերելակի հորը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել կառուցվող շենքում, 20 ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240֊րդ հոդվածով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում։
Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր