Թբիլիսիի քաղաքապետարանն այսօրվանից մինչև հունվարի 14-ը Թբիլիսիի բնակչությանը և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է «Ամանորյա գյուղ», որը կգտնվի Օրբելիանիի հրապարակում՝ Ապրիլի 9-ի այգում, Մշրալի խիդիի (Չոր կամուրջ) և Մայրենիի այգու տարածքում։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր ծանոթացել է բացման նախապատրաստական աշխատանքներին։ Ինչպես Կալաձեն է նշել, Ամանորյա գյուղը նախատեսված է բոլոր տարիքային կատեգորիաների համար և ամեն օր կանցկացվեն տարբեր ժամանցային միջոցառումներ։
«Օրվա առաջին ժամից հյուրերը հնարավորություն կունենան գալ։ Կներկայացվեն վրացական ապրանքներ, այդ թվում՝ քաղցրավենիք, ինչպես նաև ատրակցիոններ երեխաների համար։ Համոզված եմ, որ շատ մարդիկ են գալու»,- ասել է Կալաձեն՝ հավելելով, որ ամեն օր տեղի կունենան տարբեր ժամանցային միջոցառումներ՝ ելույթներ երեխաների համար, համերգներ, էլեկտրոնային երաժշտության երեկոներ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ տոնական օրերին նաև «Ամանորյա գյուղ» կկազմակերպվի, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ժամանցային ծրագրերի: