
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ Թբիլիսիում մասնակցեցին ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված խորհրդարանական վերահսկողության թեմայով երկօրյա կոնֆերանսին: Միջոցառմանը խորհրդարանական վերահսկողության ոլորտում ունեցած հաջողության փորձով կիսվում էին ոչ միայն Վրաստանի, այլ նաև այլ երկրների ներկայացուցիչները: