Թբիլիսիում արցախահայության իրավունքների պաշտպանության պահանջով ցույց կանցկացվի, տեղեկանում ենք «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության (ՀԿ) ֆեյսբուքյան էջից:
Հաղորդագրության համաձայն, հունվարի 27-ին և 28-ին եվրոպական ավելի քան 50 քաղաքներում կայանալու են հանրահավաքներ, իսկ Թբիլիսիում ցույցը կկայանա հունվարի 28-ին, ժամը 14:30-ին Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց (Իլիա Ճավճավաձե 64 հասցեում):
Ցույցը կընթանա հետևյալ պահանջներով.
- Պաշտպանել արցախահայության իրավունքները,
- Ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պատանդներին,
- Պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը,
- Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: