
Թբիլիսիում անհետ կորած 10-ամյա երեխան հայտնաբերվել է։ Իրավապահները նրան գտել են Կիկվիձեի այգում` անվնաս։
Երեխայի կորչելու լուրը հայտնի է դարձել երեկ՝ հունիսի 28-ի կեսգիշերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր երեխայի մայրը, տղան վիճել էր եղբոր հետ, զայրացած դուրս եկել տնից ու մի քանի ժամ շարունակ չէր վերադարձել։
Դեռահասի որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև ոստիկանությունը։