Թբիլիսիում անձրևը խնդիրներ է հարուցել

Թբիլիսիում տեղացած անձրևի պատճառով խնդիրներ են առաջացել քաղաքի որոշ հատվածներում։ Տեղեկությունը տարածել է քաղաքապետարանը։

«Հատկապես տուժել է Գլդանի թաղամասը, մասնավորապես ջրի տակ է անցել Մուխիանի բնակավայրի բակերի մի մասը։ Գլդանուլա գետը ողողել է տեղի բնակիչների բակերը»,- հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Անձրևի հետևանքով վնասվել են նաև ճանապարհային ենթակառուցվածքներ։ Քաղաքապետարանից հայտնել են, որ աշխատանքներում ներգրավված է նաև Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։