
Թբիլիսիում Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտն անվճար կլինի: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքի կառավարման նիստի ժամանակ:
Կալաձեն հայտնել է, որ մետրոպոլիտենն ու ավտոբուսները կաշխատեն դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի 04:00-ն, իսկ ճոպանուղին մինչև 03:00-ն:
Քաղաքապետի խոսքերով, քաղաքում 74 երթուղու վրա 156 ավտոբուս կաշխատի՝ 30 րոպե տարբերությամբ: