Ոստիկանությունը 20 մարդ է ձերբակալել, որոնք փորձել են Վրաստանի խորհրդարանի դիմաց վրաններ տեղադրել։
Ձերբակալվածների թվում հասարակական կազմակերպությունների ու ընդդիմադիր շարժումների ակտիվիստներ են, որոնք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վերջին երկու ամսվա ընթացքում նրանց վրանները տեղադրված էին խորհրդարանի շենքի ետնամուտքի մոտ. այսօր ցուցարարները որոշել էին դրանք Ռուսթավելի պողոտա տեղափոխել։ Ոստիկանությունը թույլ չի տվել. վարչական կարգով ձերբակալվել է 10 մարդ` հասարակական կարգը խախտելու, իրավապահ մարմնին դիմադրություն ցուցաբերելու հիմքով։
Ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարները խոչընդոտել են մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությանը` զբաղեցնելով երթևեկելի մասը։ Ակտիվիստներն էլ ոստիկանությանը մեղադրել են իրենց վրանները գողանալու և ձերբակալության ընթացքում բռնություն կիրառելու մեջ։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ռուսթավելի փողոցում երթևեկությունը դժվարացել է։