
«Լսելի դարձրեք բաթումցի դրոշակակրի ձայնը». այս կարգախոսով վաղը՝ փետրվարի 28-ի ժամը 16-ին տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Թեմուր Քաթամաձեի: Հանրահավաքի մասին հայտարարել են ուսանողները:
Բողոքի մասնակիցները հավաքվելու են Թբիլիսիում՝ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն վարչության ժամանակավոր կացարանի մոտ, որտեղ Թեմուր Քաթամաձեն 42 օր ի նշան բողոքի հացադուլ է անում։
Հիշեցնենք. Թեմուր Քաթամաձեն Բաթումիում եվրոպամետ ցույցերի դրոշակակիրն է։ Նա ձերբակալվել է հունվարի 11-ին Բաթումիում ցույցի ժամանակ Վրաստանի Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով` ոստիկանության պահանջին չենթարկվելը։ Նրան դատապարտել են 5-օրյա կալանքի։ Հունվարի 16-ին նա դուրս է եկել մեկուսարանից և կրկին ձերբակալվել։ Քաթամաձեին Վրաստանից արտաքսում է սպառնում։