
Կորոնավիրուսի տարածման պատճառով Թբիլիսիում գործող 186 պետական մանկապարտեզից 55֊ը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։
Ըստ մանկապարտեզների կառավարման գործակալության՝ 32 մանկապարտեզի փակման պատճառը երեխաների շրջանում կորոնավիրուսով դեպքերի տարածումն էր, իսկ 23-ում դաստիարակների մոտ է այն հաստատվել։
Հիշյալ մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսվի 12 օրյա կարանտինից հետո։