Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել երկու տարեկան երեխայի մոտ: Վախտանգ Բոճորաշվիլիի անվան հիվանդանոցի կլինիկական տնօրեն Կախա Իշխնելիի խոսքով՝ երեխայի վիճակը բավարար է:
Նշվում է, որ նրա ընտանիքը եղել է մեկուսացման պայմաններում, ու հերթական զննման արդյունքում վարակի գոյությունը հաստատվել է: Ծնողները վարակված չեն: Բժիշկը նշել է, որ այս վարակման բոլոր կոնտակները ճշտված են:
Ըստ stopcov.ge -ի՝
- Վարակվածների թիվը՝ 79
- Ապաքինվել է 11-ը
- Կարանտինի ռեժիմում է 4427-ը
- Ստացիոնարում՝ 257