
Երեկ երեկոյան Թբիլիսիի Գուրամիշվիլի փողոցում սպանված են գտել երկու երիտասարդի` 20 և 21 տարեկան: Տեղացիների պնդմամբ, Գուրամիշվիլիի #78 հասցեում սպանված երկու երիտասարդների դիերը գտել է նրանցից մեկի հայրը:
«Հայրն է տեսել: Ասում են` երեսին են կրակել: Շատ լավ երիտասարդներ էին: Երեկոյան 7-8-ի կողմերն է տեղի ունեցել սպանությունը»,- հայտարարել է տեղի բնակիչներից մեկը:
Ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (կանխամտածված սպանություն):