
Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում սպանվել է 12-ամյա աղջիկ։ Աղջկա դին հայտնաբերվել է Իոանե Պետրիծիի փողոցի ավտոտնակների հետնամասում։
Տեղեկության համաձայն՝ մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել, ամբողջ տարածքը հսկվում է։
Նախաքննությունն ընթանում է ՔՕ-ի 109 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն՝ ծանրացնող հանգամանքներով։