
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում են ամանորյա լուսավորման աշխատանքները:
Քաղաքապետարանի «Թբիլսերվիսգրուպ» ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքի որոշ հատվածներում զարդարմանը զուգընթաց երթևեկությունը նոյեմբերի 11-ի ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 12-ի ժամը 07:00-ը կսահմանափակվի Ալեքսանդրե Ղազբեգիի պողոտայում, Գիա Գուլայի փողոցում ու Վարազիսխևիում:
Թբիլիսիի քաղաքապետարանը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: