Եվրամիությունը Մոլդովայի և Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ կսկսի, հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը` վկայակոչելով ուկրաինական և միջազգային մեդիաներին։
Վերոնշյալի կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներին։
«Ուկրաինա և Մոլդովա, մենք շնորհավորում ենք ձեզ՝ եվրոպական ինտեգրման ճանապարհին այդ կարևոր փուլին հասնելու կապակցությամբ։
Ես անկեղծորեն շնորհավորում եմ նախագահ Զելենսկիին և նախագահ Սանդուին՝ կարևոր նվաճման կապակցությամբ։
Վստահ եմ, եվրոպական վրացի ազգը շուտով կհամալրի ձեր շարքերը»,- X- իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին։
Ի դեպ, հունիսի 14-ի երեկոյան Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները սկզբունքորեն հաստատել են Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցության շրջանակները։
Այս որոշումը նշանակում է, որ հունիսի 25-ին պլանավորված միջկառավարական համաժողովին պաշտոնապես կհայտարարվի Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի մասին։