
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնն արձագանքել է Վրաստանի իշխող թիմի կողմից «գործակալների օրենքի» ընդունմանը: Քեմերոնը նշել է, որ հաղթահարելով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն՝ Վրաստանի կառավարությունը շեղվեց եվրատլանտյան ձգտման ճանապարհից։
Քեմերոնն ընդգծել է՝ վրաց ժողովուրդը հստակ ասել է, որ իր ապագան Եվրատլանտյան համայնքում է:
«Հաղթահարելով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և հաստատելով օտարերկրյա ազդեցության մասին օրենքը՝ վրացական կառավարությունը շեղվեց իր նկրտումներից: Մեծ Բրիտանիան կանգնած է վրաց ժողովրդի կողքին»,- X սոցիալական ցանցում գրել է Քեմերոնը:
Չնայած քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների բուռն բողոքներին, Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրած Զպւրաբիշվիլիի վետոն և ընդունեց օրենքը։