
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցում հարցրել են «Վրացական երազանքի» վերջերս ընդունած ԼԳԲՏ իրավունքները և խոսքի ազատությունը սահմանափակող օրինագծի մասին։
Միլլերը նշել է, որ իշխող կուսակցությունն իր հակաժողովրդավարական գործողություններով շարունակում է հեռանալ եվրաատլանտյան ինտեգրմանը հայտնած ցանկությունից։
«Վրաստանի կառավարությունը հակաժողովրդավարական գործողություններով և տարբեր սահմանափակումներով հեռանում է իր ժողովրդի եվրաատլանտյան ինտեգրման ցանկությունից»,- ընդգծել է Միլլերը։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը վերջին՝ երրորդ ընթերցմամբ, 84 ձայնով ընդունել է իշխող «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։