
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած «ռուսական օրենքին»՝ ընդգծելով, որ Եվրոպական ազատության միությունը կառուցված է օրենքի գերակայության վրա:
ԱԳՆ-ն նշել է, որ այժմ Վրաստանի կառավարության հերթն է՝ օգտվելու Եվրոպայի առաջարկած պատմական հնարավորությունից։ Հայտարարության համաձայն, Թբիլիսիում քաղաքացիները դուրս են գալիս փողոցներ դրա համար:
«Վրաստանի կառավարությունը եվրոպական արժեքներին հակասող օրենքներ ներմուծելու փոխարեն պետք է օգտագործի այն պատմական հնարավորությունը, որն առաջարկում է Եվրոպան»,- ասվում է Գրեմանիայի ԱԳՆ-ի X սոցիալական ցանցում կատարած հայտարարության մեջ:
Ի դեպ, «Վրացական երազանքի» մեծամասնությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Դրան աջակցել է 84 պատգամավոր, դեմ՝ 30։
Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը