
«Թբիլիսին պետք է ներողություն խնդրի Ռուսաստանից Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակից ռուս պատվիրակության ներկայացուցիչների հանդեպ ուղղված սադրանքի համար», — այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ
Վլադիմիր Ջաբարովը:
Նա նաև պահանջել է վեհաժողովից Վրաստանին հեռացնել: «Մենք չպետք է ոտնահարենք վրաց ուղղափառության շահերը, սադրիչների քայլերը ձեռք են տալիս Վրաստանի թշնամիներին»,- հայտարարել է ռուս խորհրդարանականը:
Ջաբարովն իր ափսոսանքն է հայտնել, որ միջազգային պաշտոնական միջոցառումը երկրում օգտագործվեց առճակատման թեժացման համար: