Թբիլիսին պետք է հաշվարկի Չինաստանի հնարավոր ազդեցությունը. Պետդեպ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սուբյեկտների հետ բիզնես վարելիս հարկ է պատշաճ ուսումնասիրություն իրականացնել, հասկանալ հնարավոր ազդեցությունն առանցքային ենթակառուցվածքների և ինքնիշխանության վրա, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ անդրադառնալով Անակլիայի նավահանգստի կառուցման նախագծում Չինական ըներության ներգրավմանը:

Պետդեպը նշել է՝ Միացյալ Նահանգները հարգում է երկրների ինքնիշխան որոշումներն այն առումով, թե ում հետ են նրանք ցանկանում բիզնես անել կամ համագործակցել:

«Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմակերպությունների հետ բիզնես վարելիս անհրաժեշտ է մանրակրկիտ և պատշաճ ուսումնասիրություն իրականացնել, հասկանալ հնարավոր ազդեցությունն առանցքային ենթակառուցվածքների և ինքնիշխանության վրա և ապահովել արդար ու թափանցիկ տնտեսական հարաբերություններ, ինչը ձեռնտու կլինի Վրաստանին»,- վրաստանյան formulanews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել են Պետդեպից:

Ի դեպ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, Անակլիայի խորջրյա նավահանգստի ներդրողի ընտրության միջազգային մրցույթում առաջարկ է ներկայացրել միայն մեկ չինական-սինգապուրյան հոլդինգ։

Անակլիայի նավահանգստի նախագծում հաղթող կճանաչվի չինական կոնսորցիումը