
Վրաստանի մայրաքաղաքն արդեն պատրաստվում է Ամանորին։ Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Թբիլսերվիս» խումբը մայրաքաղաքում սկսել է լուսավորության համակարգերի տեղադրումը։
Առաջին փուլում լուսավորության համակարգեր են տեղադրվել Գուրամիշվիլիի պողոտայում, մասնավորապես «Կինո Վրաստանի» հարակից տարածքից մինչև մետրոյի «Սարաջիշվիլի» կայարան: Նշված հատվածում թվով 126 տոնական լուսավորության սարքավորում է տեղադրվել:
Նշվում է, որ «Թբիլսերվիս»-ը աշխատանքի մեծ ծավալի պատճառով քաղաքի տոնական ձևավորումն ու արտաքին լուսավորությունն սկսում է նոյեմբերի սկզբից։