
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպմանն ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրով սահմանված համագործակցության ուղղություններին։ Զրույցում շոշափվել է առևտրատնտեսական կապերի հետագա խորացման տեսանկյունից առկա ներուժի օգտագործման կարևորությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու անվտանգության մարտահրավերները։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը։
«Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում կառուցողական երկխոսությանը՝ անվտանգ և կայուն միջավայր ստեղծելու նպատակով։
Հանդիպմանը քննարկվել են նաև զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում առկա համագործակցությունը և ապագա հեռանկարները»,- հայտնում են Վրաստանի կառավարությունից: