
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր հայտարարել է, որ Կախա Գուլեդանին կզբաղեցնի մայրաքաղաքի փոխքաղաքապետի պաշտոնը։
Ըստ քաղաքապետի՝ Գուլեդանին կգլխավորի քաղաքապետարանի բոլոր տասը շրջանների խորհուրդը և քաղաքային տեսչությունը, ինչպես նաև կապահովի տնտեսական քաղաքականության ծառայությունը։
«Կախան տարիներ շարունակ աշխատում է քաղաքապետարանում, մեծ փորձ ունի։ Այսօր նա ղեկավարում է մունիցիպալ տեսչությունը, տարիներ առաջ զբաղեցրել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը, եղել է նաև Սամգորիի շրջանի թաղապետը», — ասել է Կալաձեն։
Նշենք, որ Թբիլիսիի նախկին փոխքաղաքապետին՝ Իլիա Էլոշվիլիին հունիսի 1-ին իր տանը մահացած են գտել:
Կարդացեք նաև՝